Լիտվան բարձրացրել է բանակի պատրաստվածության մակարդակը

Լիտվան բարձրացրել է բանակի պատրաստվածության մակարդակը

Լիտվայի պաշտպանության նախարար Անուսաուսկասը հայտարարել է, որ Վիլնյուսը բարձրացնում է բանակի պատրաստվածության մակարդակը:

Ռուսաստանում հայտարարված մասնակի մոբիլիզացիայի պատճառով Լիտվայի իշխանությունները որոշել են բարձրացնել իրենց բանակի պատրաստվածության մակարդակը, հայտարարել է պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը, փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքով՝ դա արվում է այն պատճառով, որ Լիտվան սահմանակից է Կալինինգրադի մարզին։

«Քանի որ ռուսական ռազմական մոբիլիզացիա է իրականացվելու նաև Կալինինգրադի մարզում՝ մեր հարևանությամբ, Լիտվան չի կարող պարզապես հետևել։ Մեր արագ արձագանքման ուժերում բարձրանում է պատրաստվածության մակարդակը»,- ​​ասել է Անուսաուսկասը։

Նա նաև ասել է, որ Վիլնյուսը քննարկում է Ուկրաինային հետագա ռազմական օգնությունը և կոչ է արել «բոլոր դաշնակիցներին մեծացնել այդ օգնության հոսքը»։