Մինի ֆուտբոլի հուշամրցաշար նվիրված Խորեն Թամասյանի հիշատակին

Մինի ֆուտբոլի հուշամրցաշար նվիրված Խորեն Թամասյանի հիշատակին

Այսօր՝ սեպտեմբերի 21 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղում տեղի ունեցավ մինի ֆուտբոլի հուշամրցաշար` նվիրված Խորեն Թամասյանի հիշատակին:

Առաջնությանը մասնկացում էին շրջանի թվով 14 թիմեր՝ Կաթնատու, Մեծ Խանչալի, Ջիգրաշեն, Փոքր Արագյալ, Հեշտիա, Թորիա, 2 թիմ Ժդանովական գյուղից, Փոկա, Գանձա, Դիլիֆ, Սպասովկա, Օրլովկա եւ Սամեբա գյուղերից:

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ եւ Ժդանովականի թիմի ավագ Էդգար Մնոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր թիմերին մասնակցության համար, մաղթել հաջողություններ եւ թող հաղթի ուժեղագույնը»:

Նշենք, որ թեժ պայքարից հետո կիսաեզրափակիչ դուրս են եկել Գանձան ընդդեմ Սպասովկայի եւ Ժդանովական 2 -րդ թիմը ընդդեմ Փոկայի: Այս հանդիպումները տեղի կունենան վաղը:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ժդանովականում մեկնարկեց մինի ֆուտբոլի հուշամրցաշար նվիրված Խորեն Թամասյանի հիշատակին