ԱՄՆ-ը 11,5 միլիոն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Վրաստանի պաշտպանության ուժերին

ԱՄՆ-ը 11,5 միլիոն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Վրաստանի պաշտպանության ուժերին

ԱՄՆ դեսպանատունը 26 տոննա հումանիտար օգնություն է նվիրաբերել Վրաստանի պաշտպանության ուժերին։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Դեսպանատան տվյալներով՝ 11,5 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկա է նվիրաբերվել պաշտպանության ուժերին՝ ուժեղացնելու նրանց կարողությունները։

«Այսօր մենք 26 տոննա հումանիտար օգնություն ենք փոխանցել Վրաստանի պաշտպանության ուժերին՝ նրանց մարտունակությունն ուժեղացնելու համար։ 11,5 միլիոն դոլար արժողությամբ այս տեխնիկան ԱՄՆ կառավարության կողմից իր ռազմավարական գործընկեր Վրաստանին աջակցելու ուղիներից մեկն է: