Թբիլիսիի օդանավակայանից բեռնափոխադրումները մի փոքր աճել են

Թբիլիսիի օդանավակայանից բեռնափոխադրումները մի փոքր աճել են

Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ հունվարից օգոստոսը ներառյալ Վրաստանի օդանավակայաններով տեղափոխվել է ընդհանուր առմամբ 11,454,166 տոննա բեռ, ինչը 0,38%-ով գերազանցում է 2021 թվականի 8 ամսվա ցուցանիշը (11,411,107 տոննա)։

Թուրքական ավիաուղիները և CARGOLUX AIRLINES-ը շարունակում են գլխավորել վրացական ավիաշուկայում գործող բեռնափոխադրող ընկերությունների ցանկը։

Առաջատար ավիաընկերությունների ցանկն ունի հետևյալ տեսքը.

TURKISH A/W – 2 547.785 տոննա
CARGOLUX AIRLINES – 1 543.131 տոննա
GEORGIAN AIRLINES – 977.969 տոննա
FLY PRO – 688.253 տոննա
MYWAY AIRLINES – 407.616 տոննա։

Տեղեկացնենք, որ 2021 թվականին բեռնափոխադրումները նվազել են 8,4%-ով։ Անցած տարի ընդհանուր առմամբ փոխադրվել է 18 376 տոննա բեռ, մինչդեռ 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է 20 052 տոննա։