Հեշտիայում «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքները ավարտվել են

Հեշտիայում «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքները ավարտվել են

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում տարվող աշխատանքները ավարտվել են:

Աշխատանքներն իրականացրել է Յուրա Կարապետյանին պատկանող «Հեշտիա-Ստրոյ» տեղական շինարարական ընկերությունը:

Ծրագրով նախատեսվում էր, Հեշտիա գյուղում «Աբուլ գոլ» կոչվող տարածքում կառուցել ջրամբար, որը ծառայելու է խոշոր եղջրավոր կենդանիների համար: Վերանորոգվել է «Գլոի ուխտ» եւ գերեզմանատուն տանող ճանապարհները: Գումարը կազմել է 20 000 լարի:

Աշխատանքների պատասխանատու Ալեքսան Կարապետյանի խոսքով՝ աշխատանքները կատարված են անթերի, հանձնաժողվի անդամները տեսել են գործը եւ ընդունել: