Ղարիբաշվիլին Նյու Յորքում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Ղարիբաշվիլին Նյու Յորքում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության օրակարգային հիմնական հարցերը։ Նշվել է, որ երկու երկրների միջև առկա հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչը լավ հիմք է համագործակցության հետագա ընդլայնման համար։

Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և ընդգծել հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը։

Վրաստանի կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել հանդես գալ միջնորդի դերում և նպաստել տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս խաղաղության ու կայունության ապահովմանը։