Սև սալորը կօգնի կանխարգելել քաղցկեղի մի քանի տեսակ

Սև սալորը կօգնի կանխարգելել քաղցկեղի մի քանի տեսակ

Fithacker.ru կայքը գրում է, որ վերջերս կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ չորամրգերը կարող են նվազեցնել հաստ աղու քաղցկեղի զարգացման հնարավորությունը։ Չորացրած սև սալորն այսօր շատ տարածված է, և այն կարող է օգտակար լինել քաղցկեղի կանխարգելման հարցում։ Նշված հետազոտություններն անցկացվել են Նենսի Թյորների կողմից, ով Տեխասի համալսարանի՝ սննդի և մթերքի բաժնի հետազոտության պրոֆեսոր է։ Հետազոտության իմաստն այն էր, որ սև սալորն օգնում է աղիների բակտերիաների պահպանմանը։ Դրանք նվազեցնում են քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Աղեստամոքսային տրակտում բակտերիաների բազմաթիվ տեսակներ կան, և բորբոքումը կարող է տեղի ունենալ, երբ միկրոֆլորայի խանգարում է տեղի ունենում։ Այս բորբոքումը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Սև սալորը հարուստ է ֆենոլային միացություններով

Ֆենոլային միացությունները, որոնցով հարուստ է սև սալորը, ուսումնասիրվել են հետազոտության ընթացքում։ Դրանք շատ օգտակար են առողջության համար և կարող են հավասարակշռել ազատ ռադիկալները, ինչպես նաև աշխատում են՝ որպես հակաօքսիդանտներ։ Հետազոտությունն անցկացվել է մկների շրջանում։ Նրանց բաժանել են երկու խմբի։ Առաջինին սննդակարգ է նշանակվել, որը սալոր է պարունակել, երկրորդ խմբի դեպքում սննդակարգում սալոր չի եղել։ Երկուսի սննդակարգն էլ կալորիաների հավասար քանակ և միկրոէլեմենտներ է պարունակել։ Միակ տարբերությունը սալորի օգտագործումն է եղել։ Հաջորդ քայլն աղիների ուսումնասիրությունն է եղել։

Սև սալորը հավաքում է աղիների առողջ բակտերիաները

Նախ՝ հետազոտողները նկատել են, որ մկների մոտ, որոնց սննդակարգում ներառված է եղել սև սալորը, լավացել է աղիների միկրոֆլորան։ Սալոր չկերած մկների մոտ հակառակ արդյունքներն են գրանցվել։ Սև սալորի չիր կերած մկների շրջանում քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն ավելի փոքր է եղել։

Նյութի աղբյուր՝ 168.am