Ղաուրմայում «Օգնություն գյուղին» ծրագրով նախատեսված աշխատանքները ավարտվել են

Ղաուրմայում «Օգնություն գյուղին» ծրագրով նախատեսված աշխատանքները ավարտվել են

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները ավարտվել են:

Այս տարի նախատեսված էր Ղաուրմա գյուղի գյուղամիջյան ճանապարհների վերանորոգում եւ խճապատում, որի համար հատկացվել էր 12 000 լարի գումար:

Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Աշխատանքները իրականացրել է Ղաուրմա գյուղի բնակիչ Վաղինակ Ղուկասյանին պատկանող ընկերությունը։ Աշխտանքները արդեն լիովին ավարտված են: Հանձնաժողովի անդամները հետեւել են աշխատանքներին եւ ընդունել են»:

Հարցին` թե ինչ են մտածում ճանապարհների խճապատման մասին, Ղաուրմայի բնակիչները նշեցին, որ գոհ են եւ լավ է, որ որոշ չափով ճանապարհները բարեկարգվել են:

Մանրմասները աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ղաուրմայում «Օգնություն գյուղին» ծրագրով նախատեսված աշխատանքները ավարտվել են