Գիտնականները վախենում են Էբոլայի նման նոր համավարակից

Գիտնականները վախենում են Էբոլայի նման նոր համավարակից

Գիտնականները վախենում են Էբոլայի նման նոր համավարակից։

Վիրուսային հեմոռագիկ տենդը (ՎՀՏ) առաջացնում է Էբոլայի նման ախտանիշներ, ներառյալ՝ ներքին արնահոսություն, եւ սպանում է գրեթե բոլոր պրիմատներին, որոնց վարակում է:

Վիրուսը ախտահարում է իմունային համակարգը՝ անջատելով հիմնական պաշտպանական մեխանիզմները եւ բջիջ առ բջիջ ոչնչացնելով օրգանիզմը։

Առայժմ մարդկանց մոտ ոչ մի դեպք չի հայտնաբերվել, սակայն, ըստ ամերիկացի հետազոտողների, վիրուսը «պատրաստ է տարածվել»։

Հիմա թեստեր մշակելով եւ վիրուսը վերահսկելով՝ համաշխարհային առողջապահական հանրությունը կարող է պոտենցիալ խուսափել մեկ այլ համավարակից։

Կոլորադոյի համալսարանի փորձագետները ահազանգում են «մարդկանց հետ ՎՀՏ-ի համատեղելիության մասին»։

Լաբորատոր հետազոտությունների ընթացքում նրանք պարզել են, որ վիրուսը կարող է հեշտությամբ կպչել մարդու ընկալիչներին եւ ստեղծել իր կրկնօրինակները:

News.am