4,5 մլն լարիի տուգանք՝ Թբիլիսին աղտոտելու համար

4,5 մլն լարիի տուգանք՝ Թբիլիսին աղտոտելու համար

2018-2022 թվականներին Թբիլիսիի տարածքում շրջակա միջավայրը թափոններով աղտոտելու պատճառով ընդհանուր առմամբ 4 մլն 446 հազար 623 լարի տուգանք է սահմանվել։

Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով, միայն 2022 թվականի հունվարից հոկտեմբեր ամիսներին Թբիլիսիում աղբը չսահմանված վայրում թափելու համար սահմանվել է 1 612 արձանագրություն, որոնց տուգանքի չափը կազմել է 1 մլն 029 հազար 320 լարի։

Ըստ տեղեկության՝ 2018-2021 թվականներին, ընդհանուր առմամբ տուգանվել է 9 573 ֆիզիկական անձ, 954 իրավաբանական անձ, կազմվել է 10 հազար 624 արձանագրություն, իսկ տուգանքի չափը կազմել է 3 մլն 417 հազար 303 լարի:

2018-2021 թվականներին Թբիլիսիում աղբը ոչ սահմանված վայրում թափելու համար ընդհանուր առմամբ 7 659 տուգանք է նշանակվել ֆիզիկական և իրավաբանական անձանց, իսկ 2 915 տուգանք՝ շինարարական և իներտ թափոններով աղբ թափելու համար, վտանգավոր թափոններով շրջակա միջավայրի աղտոտման համար՝ 50 արձանագրություն: aliq.ge