«Ամեն տարի շունն ու կատուն ենք խաղում». Սաղամոյի բնակիչների շարունակական կոնֆլիկտը

«Ամեն տարի շունն ու կատուն ենք խաղում». Սաղամոյի բնակիչների շարունակական կոնֆլիկտը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաղամո գյուղի բնակիչները դժգոհում են, որ ամեն տարի Կախեթից իրենց գյուղի մոտակա արոտավայրերով ոչխարներ են տեղափոխում, և ամեն անգամ գյուղի բնակիչների համար տարբեր խնդիրներ են առաջանում։

«Ինչպես գարնանը այնպես էլ աշնանը ոչխարները տեղափոխում են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի ամառային արոտավայրեր, որի ընթացքում սեփականություն հանդիսացող թե վարելահողերը եւ թե արոտավայրերը դառնում են անօգտագործելի։ Մեր մասնավոր հողերը դառնում են անպիտան, տեղափոխման ընթացքում ոչխարները արածում են եւ տրորում: Մեկը չկա, որ ասի թե դուք ճանապարհ ունեք գնացեք ձեր ճանապարհով: Մի տարի առաջ արածել էին բնակիչներից մեկի կարտոֆիլը, գարին եւ այլն: Գյուղում զբաղվում ենք անասնապահությամբ բայց եթե այսպես շարունակվի չգիտենք թե ինչ ենք անելու, ամեն տարի նույն իրավիճակն է»,- NOR ռադիոկայանի հետ զրույցում նշեց բնակիչներից մեկը:

Բնակիչների խոսքով՝ ոչխարների օրենքով սահմանված երթուղին անցնում է գյուղի վերեւով։ Այս խնդիրը լուծելու համար գյուղացիներն առաջարկում են փոխել երթուղին և ոչխարներին ուղղորդել նախատեսված ճանապարհով, որը չի վնասի արոտավայրերին և գյուղին։

Այս հարցի շուրջ զրուցեցինք Գանձայի համայնքի ներկայացուցիչ Հրանտ Սիրականյանի հետ:

Նրա խոսքով. «Ես տեղեկություն չունեմ թե իրենց օրենքով սահմանված երթուղին որտեղից է անցնում եւ այդպիսի տեղեկություն էլ չեն տվել թե ինչպես պետք է անցնեն կամ որտեղից»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · «Ամեն տարի շուն ու կատուն ենք խաղում». Սաղամոյի բնակիչների շարունակական կոնֆլիկտը

Կարդացեք նաեւ`