Հեշտիայում գայլերը կերել են կովին

Հեշտիայում գայլերը կերել են կովին

Օրեր առաջ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում գայլերը հարձակվել են բնակիչ՝ Եղիշ Առաքելյանին պատկանող կովի վրա եւ կերել:

Եղիշ Առաքելյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Կովը ծնելու էր այդ պատճառով չուղարկեցի նախիր, նրան թողել էի գյուղի մոտակա անտառի մոտ արածելու: Կովերից 2 -ը եկան տուն իսկ 1 -ը չկար, մինչեւ գնացի փնտրելու անտառում գտա միայն կովի գլուխը եւ ոտքերը: 2500 լարի արժողությամբ կովը դարձավ գայլերի բաժին»:

«Այդպիսի դեպքերը հաճախ են պատահում գյուղում նույնիսկ մեր հարեւանը գայլի էր հանդիպել տուն գնալու ճանապարհին»,- նշեց Առաքելյանը:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Հեշտիայում գայլերը կերել են կովին

Կարդացեք նաեւ՝