Պերուում ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի և բռնկվել (վիդեո)

Պերուում ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի և բռնկվել (վիդեո)

Պերուի մայրաքաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա LATAM ավիաընկերության ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի և բռնկվել:

«Երկու հրշեջներ մահացել են այն բանից հետո, երբ իրենց մեքենան բախվել է ինքնաթիռի հետ Լիմայի օդանավակայանի թռիչքուղու վրա»,-հայտնում է RPP ռադիոն:

Նշվում է, որ ինքնաթիռի ուղևորները ժամանակին տարհանվել են, նրանցից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել:

Լիմայի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը: shantnews.am