Երկրաշարժն Ինդոնեզիայում առնվազն 56 մարդու կյանք է խլել(վիդեո)

Երկրաշարժն Ինդոնեզիայում առնվազն 56 մարդու կյանք է խլել(վիդեո)

Ինդոնեզիայի Չիանջուր քաղաքում տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 56-ի, հաղորդում է տեղական հիվանդանոցի աշխատակիցը Kompas TV հեռուստաալիքին:

«Ելնելով տեղերում վերջին տվյալներից՝ զոհերի թիվը հասել է 56-ի», – հայտարարել է Չիանջուր քաղաքի հիվանդանոցի աշխատակից Հերման Սուխերմանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժի հետևանքով 14 մարդ է զոհվել։

Վերջին տվյալներով ՝ վիրավորների 70 տոկոսը ծանր վիճակում է։ shantnews.am