Ղազախստանը ծրագրում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով 1,5 մլն տոննա նավթ արտահանել

Ղազախստանը ծրագրում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով 1,5 մլն տոննա նավթ արտահանել

Ղազախստանը ծրագրում է 2023 թվականին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով 1,5 մլն տոննա նավթ ոարտահանել, այս մասին ասել է KazMunayGas ԲԲԸ-ի տնտեսագիտության և ֆինանսների գծով խորհրդի նախագահի տեղակալ Դաուրեն Կարաբաևը։

«Այժմ մենք բանակցություններ ենք վարում, քանի որ KazMunayGas-ը և ադրբեջանական SOCAR-ը հինգ տարի ժամկետով պայմանագիր են ստորագրել Բաքու (Ադրբեջան) – Թբիլիսի (Վրաստան) – Ջեյհան (Թուրքիա) խողովակաշարով 1,5 մլն տոննա նավթ տեղափոխելու վերաբերյալ։ Մնում է պարզել, թե ղազախական նավթային ընկերություններից ով կիրականացնի այդ ծավալները (1,5 մլն տոննա նավթ) հաջորդ տարվանից։ Մենք ապագայում ակնկալում ենք ծավալների ավելացում։ Քանի որ ոչ միայն մենք, այլև Ադրբեջանը շահագրգռված է դրանով»,- ասել է Դաուրեն Կարաբաևը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովը հայտնել էր, որ Ղազախստանը կավելացնի նավթի արտահանումը այլընտրանքային ուղիներով։ Մասնավորապես, նախատեսվում է Ադրբեջանի տարածքով նավթի մատակարարումները հասցնել 6-6,5 մլն տոննայի։