Երբ կմեկնարկեն ձմեռային արձակուրդները

Երբ կմեկնարկեն ձմեռային արձակուրդները

Չնայած այն հանգամանքին, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ ձևաչափով (առկա, հեռավար) կմեկնարկի Վրաստանի դպրոցներում 2022-2023 ուսումնական տարին, այդուհանդերձ ուսումնական տարվա օրացույցն արդեն հասանելի է:

Ուսումնական տարվա օրացույցից պարզ է դառնում, որ ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ից:

Առաջին կիսամյակում կլինի ընդհանուր առմամբ 74 ուսումնական օր, երկրորդ կիսամյակում՝ 97 օր (1-ին դասարանցիների համար՝ 83 օր, 12-րդ դասարանցիների համար՝ 79 օր):

Ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 30-ին և կավարտվեն հունվարի 14-ին: Գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 8-ին և կավարտվեն մարտի 14-ին:

1-ին դասարանցիներն ուսումնական տարին կավարտեն 2023 թվականի մայիսի 25-ին, 12-րդ դասարանցիները՝ մայիսի 19-ին, 2-11-րդ դասարանցիները՝ հունիսի 15-ին: