Դպրոց գնալու ճանապարհին 8-ամյա աղջկան վրաերթի է ենթարկել միկրոավտոբուսը

Դպրոց գնալու ճանապարհին 8-ամյա աղջկան վրաերթի է ենթարկել միկրոավտոբուսը

Գուրջանիում տեղի ունեցած վթարի հետևանքով 8-ամյա աղջիկ է տուժել, նրա վիճակը գնահատվում է ծանր։ Միջադեպը տեղի է ունեցել Գուրջաանիի կենտրոնական փողոցում։ Միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկան, երբ նա դպրոց գնալիս է եղել.

Ըստ ականատեսների՝ վիրավոր դեռահասին ծնողները տեղափոխել են Գուրջաանիի Geo Hospitals։

Բուժզննման արդյունքում պարզվել է, որ աղջիկն ունի փակ գանգուղեղային վնասվածքներ, վիճակը ծանր է։

Բժիշկների որոշմամբ տուժածն այժմ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Թբիլիսի։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276 հոդվածի հատկանիշներով։trialeti.ge