Նինոծմինդայի մունիցիպալիտետում բացվեց 14-րդ մանկապարտեզը

Նինոծմինդայի մունիցիպալիտետում բացվեց 14-րդ մանկապարտեզը

Նոյեմբերի 28-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղում տեղի ունեցավ նախադպրոցական կրթության շենքի բացումը։

Բացման արարողությանը ներկա էին Խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կուրեղյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը, քաղաքացիական ծառայողներ, գյուղացիներ։

Մանկապարտեզում մեկ խումբը բաղկացած է 3-ից 6 տարեկան 27 երեխաներից։ Մանկապարտեզում կաշխատի 7 հոգի. Կրթությունը լինելու է երկու լեզվով՝ հայերեն և վրացերեն։ Ինչպես գյուղերի մյուս մանկապարտեզներում, այնպես էլ կլինի միանգամյա չոր սնունդ։ Շենքն ունի երկու սենյակ, հանդերձարան և սանհանգույց։

Հիշեցնենք, որ գյուղացիների համար ամենակարեւոր խնդիրներից էր մանկապարտեզի բացակայությունը։ Բնակիչների խոսքով՝ գյուղը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Այժմ գյուղում մանկապարտեզ է բացվել, նոր աշխատատեղեր են հայտնվել, երեխաները հնարավորություն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու, իսկ բնակիչները, երեխաներին մանկապարտեզ ուղարկելով, կարող են ապահով զբաղվել գյուղական գործերով։

Նշենք, որ սա արդեն 14-րդ մանկապարտեզն է, որը բացվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետում։

Հավելենք, որ Ժդանովական գյուղում մանկապարտեզի շինարարությունը մեկնարկել է 2020 թվականին գյուղական ծրագրով՝ 12000 լարիի չափով։ Ժդանովական գյուղի մանկապարտեզի վերանորոգման համար 2021 թվականին հատկացվել է 80 հազար լարի։ Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ տանիքի, սանհանգույցի վերանորոգում, պատուհանների, շենքի միջնապատերի փոխում։ Իսկ 2022 թվականին ավարտվել է մնացած աշխատանքները, որոնց համար ծախսվել է 72460 լարի։

Radio NOR · В селе Ждановакан открылся новый детский сад