Ավարտվել են Մամզարայի եւ Մեծ Գոնդուրայի մինի մարզադաշտերի կառուցման աշխատանքները

Ավարտվել են Մամզարայի եւ Մեծ Գոնդուրայի մինի մարզադաշտերի կառուցման աշխատանքները

Ավարտվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղի մինի մարզադաշտի կառուցման եւ Մեծ Գոնդուրա գյուղի խաղադաշտի վերանորոգման աշխատանքները:

Աշխատանքներն իրականացնում է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը: Մեծ Գոնդուրայի մինի մարզադաշտի կառուցման համար հատկացվել էր 50 000 լարի գումար, իսկ Մամզարա գյուղի մինի մարզադաշտի կառուցման համար հատկացվել էր 77 000 լարի գումար:

Ռազմիկ Ղումաշյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Մեծ Գոնդուրայի խաղադաշտում կատարվել է բետոնապատման աշխատանքներ, ներկվել է ցանկապատը, կառուցվել է երկրպագուների համար նախատեսված նստատեղի, փռվել է արհեստական գորգը եւ այլն: Մամզարայի խաղադաշտում մնացել է ամրացնել արհեստական գորգը, մնացած աշխատանքները իրականացված են»:

Նշենք, որ վերոնշյալ աշխատանքների ավարտման ժամկետը լրանում է դեկտեմբերի 15 -ին:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ավարտվել են Մամզարայի եւ Մեծ Գոնդուրայի մինի մարզադաշտերի կառուցման աշխատանքները