Ուսումնական օլիմպիադային կմասնակցեն նաև 7-9-րդ դասարանցիները

Ուսումնական օլիմպիադային կմասնակցեն նաև 7-9-րդ դասարանցիները

Վրաստանում դեկտեմբերի 9-ին կմեկնարկի և մինչև 14-ը կանցկացվի ազգային ուսումնական օլիմպիադայի առաջին փուլը։ Այս տարի օլիմպիադային կմասնակցեն նաև 7-9-րդ դասարանների աշակերտները։

Առանց նախնական գրանցման` օլիմպիադային մասնակցելու իրավունք ունի հանրակրթական ուսումնական հաստատության 7-12-րդ դասարաններում սովորող ցանկացած աշակերտ։ Ազգային ուսումնական օլիմպիադան անցկացվում է առցանց:

Հղումը և մանրամասն հրահանգները օլիմպիադայի օրը կհրապարակվեն Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի պաշտոնական կայքում` www.naec.ge։ aliq.ge