Մեծ Գոնդուրա գյուղի հացատունը կատաստրոֆիկ վիճակում է. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Մեծ Գոնդուրա գյուղի հացատունը կատաստրոֆիկ վիճակում է. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Նյութը պատրաստել է NOR ռադիոկայանի կամավոր Էթերի Համբարյանը

Մեծ Գոնդուրա գյուղի հացատունը գտնվում է կատաստրոֆիկ վիճակում։ Այցելելով այնտեղ` միանգամից աչքի է ընկնում խոհանոցի առաստաղը, որը փլուզման եզրին է, մի քանի տեղերում տեղադրված են ամբարձիչներ։ Բացի այդ, սրահ մտնելուց, մուտքի ձախ կողմի առաստաղի մի հատվածը փլվել է այն աստիճան, որ երևում է տանիքը։ Այդտեղ ևս տեղադրված է երկաթե ամբարձիչ, որը այնքան էլ հուսալի չէ։ Հացատանը մարդկանց առկայությունը շատ վտանգավոր է, քանի որ ամեն վայրկյան կարող է փլվել։

Զրուցելով հացատան հսկիչի հետ, տեղեկացանք, որ այդտեղ աշխատանքներ կատարվել են 2011-2012 թվականներին: Իսկ 2020 թվականին համագյուղացիների անձնական միջոցներով անցկացվել է ջեռուցման համակարգ։ Կա անհատի կողմից ձեռքբերված ջեռուցման կաթսա, բայց չի շահագործվում՝ պայմանների բացակայության պատճառով։

Ավելի վաղ NOR ռադիոկայանը տրամադրել էր տեղեկություններ՝ «Աջակցություն գյուղին» ծրագրից։

2017 թվականին՝ Մեծ Գոնդուրա, Մեծ Արագյալ, Ջիգրաշեն, Կաթնատու գյուղերի մշակույթի Ակումբներին տրամադրվել է 70,000 լարի։

2020 թվականին արարողական տների, մարզահամալիրների, մշակույթի կենտրոնի և մինի Մարզադաշտերի համար տրամադրվել է 150,000 լարի։

2021 թվականին հատկացվել է 16,000 լարի՝ Մ. Գոնդուրա գյուղում խոշոր եղջերավոր անասունների խմելու ջրի ջրամբար կառուցելու համար, սակայն այն չի ծառայում նպատակին: Բնակիչներից մեկը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասել էր. «Կենդանիների խմելու ջրի համար նախատեսված տեղ ունենք, սակայն հնարավորություն չունենք այն վերանորոգելու»:

2022 թվականին 12,000 լարի հատկացվել է գյուղի ջրահեռացման ուղիների կառուցման համար և 4000 լարի՝ գիշերային լուսավորության տեղադրման համար։

Տվյալ տարիներին Գյուղում հացետան վրա ոչ մի աշխատանաք չի կատարվել։

Պարզելու համար թե ինչ լուծում կտրվի խնդրին դիմեցինք Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանին։ Սակրեբուլոյի նախագահի խոսքերով՝ 2023 թ. «Աջակցություն գյուղին» ծրագրի քննարկումները դեռ չեն կայացել։ Հարցը բարձրացվել է քաղաքապետարանում, իսկ լուծումը պարզ կլինի քննարկումներից հետո։

NOR ռադիոկայանը աչալուրջ կլինի և տվյալ խնդրի լուծման մասին կբարձրաձայնի հետագա նյութերում։