Նորաձևության չհնացող բաղադրիչ, թե առողջությանը թաքուն սպառնացող հագուստ

Նորաձևության չհնացող բաղադրիչ, թե առողջությանը թաքուն սպառնացող հագուստ

Առօրյա կյանքում հաճախակի ենք հանդիպում կանանց և հատկապես աղջիկների, ովքեր կրում են ջինսե տաբատներ՝ ճչացող գռեհիկության աստիճան նեղ: Անկախ սեռից բոլորս կրում ենք ջինսե տաբատներ՝ չհասկանալով առողջությանը վնաս է թե չէ:

Ըստ մանկաբարձ-գինեկոլոգների նեղ սեղմող ջինսե տաբատները սեղմում են հետույքն ու կոնքն այնպես, որ առաջանում է կանգային երևույթներ կոնքի խոռոչի օրգաններում : Այս ամենի հետ մեկտեղ քանի որ ջինսե կտորի խտությունը մեծ է նաև վատ օդափոխության հետևանքով բարձրանում է ջերմությունը և ստեղծվում են նպաստավոր պայմաններ սեռական օրգաններում տարբեր ախտածին մանրեների բազմացման համար՝ մեծացնելով սնկային հիվանդության՝ կանդիդոզի և բակտերիալ վագինոզի հավանականությունները:

Արյան շրջանառության խանգարման հետևանքով առաջանում են դաշտանային ցիկլի բազմաթիվ խանգարումներ, ցավեր դաշտանի ժամանակ, արգանդի միոմա, արգանդի և ձվարանի բորբոքային խնդիրներ, թութք և այս ամենի հետևանքով նաև չբերություն: Անցյալում նավաստիների և գյուղատնտեսների համար նախատեսված լայն ջինսե տաբատներին փոխարինելու եկած նեղ չինական տաբատները արտադրվել են հակաբեղմնավորիչ նպատակներով, որպեսզի կանխեն բարձր ծնելիությունը Չինաստանում:

Սիրելի աղջիկներ և կանայք մտածեք, արդյո՞ք պետք է գեղեցկության և նորաձևություն ,,զոհ,, դառնալ, վտանգելով ձեր առողջությունն ու սերունդ ունենալու բնատուր հնարավորությունը…

Սակայն ի ուրախություն մեզ վերջին տարիներում կարծես պակասել են նեղ ջինսերը և նորաոճ են դարձել ավելի լայները։

Նյութը պատրաստել է NOR ռադիոկայանի կամավոր Էթերի Համբարյանը