Չգազաֆիկացված գյուղերում կյանքը թանկ է ու տանջալից

Չգազաֆիկացված գյուղերում կյանքը թանկ է ու տանջալից

Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա 31 գյուղ։ Մինչ օրս դրանցից 8-ը գազաֆիկացված չէ։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ութ գյուղեր, որոնք դեռ գազաֆիկացված չեն, գտնվում են ծովի մակարդակից 1980-2000 մետր բարձրության վրա։ Բնակիչների համար ամենակարեւոր ու գլխավոր խնդիրը բնական գազի բացակայությունն է։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 756 ընտանիք (Ժդանովական, Գորելովկա, Օրլովկա, Սամեբա, Եֆրեմովկա, Վլադիմիրովկա, Փարավանի, Ախալի Խուլգումո գյուղերը) երկար տարիներ գազաֆիկացման են սպասում։ Միջին հաշվով ամեն ամիս մեկ ընտանիք տաքանալու և կերակուր պատրաստելու համար ծախսում է 300 լարի։

Ժդանովական գյուղը գտնվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ Մադաթապա լճի ափին, Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի վրա։ Գյուղում ապրում է մոտ 95 ընտանիք։

Ինչպես ասում են Ժդանովական գյուղի բնակիչները, ութ տարուց ավելի է, ինչ սպասում են իրենց գյուղի գազիֆիկացմանը։ Բայց մինչ այժմ խոստումը չի կատարվել։ Իսկ ձմեռը շատ ավելի թանկ է ու բարդ։

Ժդանովական գյուղի բնակիչ Սամվել Առաքելյանի խոսքով՝ գոմաղբը չորացնելը տանջանք է. Մենք ուզում ենք, որ մեր գյուղում էլ բնական գազ լինի։ Գազի բացակայության պատճառով գրեթե ամբողջ տարին վառարաններ ենք օգտագործում՝ ուտելիք եփելու, պանիր պատրաստելու, հաց թխելու համար։ Ուզում ենք հարմարավետ ապրել, լավ պայմաններում, գյուղը դեռ բնական գազ չունի, տները ջեռուցվում են վառելափայտով, աթարով։ Գազաֆիկացումը ոչ միայն կբարելավի բնակչության սոցիալական վիճակը, այլեւ կօգնի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։

Ձմռանը այս գյուղերում ապրողներն իրենց տները տաքացնում են վառելափայտով, ածուխով կամ աթարով։ Վառելափայտն ու ածուխն այս տարի թանկացել են։ Բնակիչների խոսքով 1 տոննա վառելափայտն այս տարի արժե 500-650 լարի։ Իսկ այս տարի 100 կգ «Տղիբուլի» քարածուխը արժե 50 լարի։

Այն գյուղերի բնակիչները, որտեղ գազ չկա, դժգոհում են, որ ձմեռը իրենց համար շատ ավելի թանկ է ու դժվար։ Մինչդեռ հարևան գյուղերը արդեն մի քանի տարի է գազաֆիկացված են։

Մեկ այլ բնակիչ էլ նշում է, որ ձմեռը իրենց մոտ սաստիկ է. <<Մենք վեց ամիս տները վառարաններով ենք տաքացնում, դա տանջանք է։ Անընդհատ խոստանում են գազ մատակարարել, չեն անում, մենք էլ ենք ուզում լավ պայմաններում ապրել։ Ընտանիքում 6 հոգի ենք, որից 3-ը՝ անչափահաս>>։

Բոլոր ութ գյուղերում, որտեղ գազաֆիկացում չկա, հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։

Փարվանա գյուղում նույնպես դժգոհում են բնական գազի բացակայությունից։

Փարվանա գյուղի բնակչի խոսքով՝ «Գազը հեշտացնում է կյանքը, քանի որ գյուղատնտեսական աշխատանքներից հետո, երբ տուն վերադառնաս, վառարանի վրա ժամանակ չես ծախսի։ Բացի այդ պանրի պատրաստման համար ամսական երկու բալոն է անհրաժեշտ։

Գյուղերում բնական գազի բացակայության պատճառով ամռանը բնակիչները ակտիվորեն սկսում են ձմեռային շրջանի համար վառելիք պատրաստել։ Բոլոր բակերում, տներում և պարիսպների վրա կարելի է տեսնել աթարներ։

Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքով, քանի դեռ կառավարության կողմից որոշումը չկա, ոչ մի մունիցիպալիտետ չի կարող գազաֆիկացվել։ Եվ հետեւաբար, պետք է դիմենք կառավարությանը, որպեսզի թույլտվություն ստանալուց հետո արդեն կարողանանք համապատասխան աշխատանքները կատարել։ Ես չգիտեմ, թե կոնկրետ որ տարում այդ գյուղերը կգազաֆիկացֆեն, բայց մեր ծրագրերում դա դիտարկվում է։ Հուսով եմ, որ ես և մեր թիմը կկարողանանք լուծել այս խնդիրը։

Վրաստանի կառավարության նախագծի համաձայն՝ 2022, 2023, 2024 թվականների եռամյա ծրագրով նախատեսվում է 135,272,350 լարի գյուղերի գազիֆիկացման համար, որտեղ գազաֆիկացում կիրականացվի 224 բնակավայրում, որի շրջանակներում 39,698 ընտանիք կունենա բնական գազի մատակարարում։

Սակայն Նինոծմինդայի մունիցիպալիտետը ներառված չէ կառավարության գազիֆիկացման եռամյա ծրագրում։

Ծրագրի շրջանակներում գազաֆիկացվելու են Սամեգրելո Զեմո Սվանեթին, Աջարիան, Մցխեթա Մթիանեթին, Գուրիան, Իմերեթին, Ռաճա Լեչխումին, Քվեմո Սավնետին, Քվեմո Քարթլին, Շիդա Քարթլին, Կախեթին և Սամցխե-Ջավախքը: Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում գազաֆիկացված են լինելու հետևյալ մունիցիպալիտետները՝ Ախալցխա, Ադիգեն, Ասպինձա։

Պարզելու համար, թե գազաբաշխիչ ընկերությունը 2023 թվականին ինչ ծրագրեր ու աշխատանքներ է նախատեսում, Նինոծմինդայի մունիցիպալիտետում դիմեցինք SJGC-ի տնօրեն Վրեժ Բերիկյանին։

Բերիկյանի խոսքով՝ այս պահին հաստատված նախագծեր չունենք, ունենք մեկ նախագիծ, ուզում ենք Նինոծմինդայում գազի ծավալն ավելացնել։ Դրա համար դիմեցինք քաղաքապետարան՝ լրացուցիչ գիծ կառուցելու թույլտվություն ստանալու համար։ Հեշտիա գյուղից լրացուցիչ գիծ է անցկացվելու դեպի Սաթխա-Նինոծմինդա, այս հավելյալ ծավալը կօգնի հետագայում գազաֆիկացում իրականացնել այլ գյուղերում։ Այս աշխատանքները նախատեսում ենք իրականացնել 2023 թվականին։

Բնակիչները ամեն տարի բարձրացնում են գազիֆիկացման խնդիրը, սակայն այս խնդիրը մինչ օրս չի լուծվել։ Երբ կլուծվի գյուղերի գազիֆիկացման խնդիրը, ժամանակը ցույց կտա, մենք կհետևենք իրադարձություններին և կտեղեկացնենք մեր բնակիչներին։

ბუნებრივი აირი by Radio NOR on Scribd

“წინამდებარე სტატია შექიმნა ომისა და მშვიდობის გაშუქების ინსტიტუტის (IWPR) პროექტის ფარგლებში, გაერთიანებული სამეფოს მთავრობის მხარდაჭერით. მასში გამოთქმული მოსაზრებები, მიგნებები და დასკვნები წარმოადგენს ავტორის პოზიციას და შესაძლოა არ გამოხატავდეს IWPR-ისა და გაერთიანებული სამეფოს მთავრობის შეხედულებებს.”