Դեպի Ախալի Խուլգումո հասարակական տրանսպորտը չի գործում սեպտեմբերից

Դեպի Ախալի Խուլգումո հասարակական տրանսպորտը չի գործում սեպտեմբերից

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ախալի Խուլգումո գյուղի ուղղությամբ տրանսպորտ չկա: Ինչպես գյուղի բնակիչներից մեկն է ասում, մի քանի ամիս առաջ Տամբովկա-Նինոծմինդա երթուղով ընթացող ավտոբուսն այլեւս քաղաք չի գնում:

Ախալի Խուլգումո գյուղը գտնվում է Նինոծմինդայից 45 կիլոմետր հեռավորության վրա։ Ախալի Խուլգումոն հիմնադրվել է 1924 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղի վերաբնակիչների կողմից։ Գյուղն ի սկզբանե եղել է Տամբովկայի կազմում, սակայն այժմ մտնում է Տամբովկայի գյուղական համայնքի մեջ՝ որպես առանձին գյուղ։

Ներկայումս գյուղական բնակչության համար միակ հասանելի տրանսպորտը հասարակական տրանսպորտն է Թբիլիսի-Նինոծմինդա երթուղով: Սակայն գյուղից, որտեղով անցնում է տրանսպորտային միջոցը, գլխավոր ճանապարհ հասնելու համար մարդը պետք է ոտքով անցնի 3 կմ։ «Տաքսին հիմա 30-40 լարի է պահանջում, որ քաղաք տանի: Ես միայն թոշակ ունեմ, դրանով ի՞նչ վճարեմ՝ կոմունալները, թե՞ տաքսու համար վճարեմ»- ասում է գյուղի բնակիչը։

Radio NOR · სოფელ ახალი ხულგუმოს მიმართულებით ტრანსპორტი არ მუშაობს – მოსახლეობა რთულ ვითარებაშია

Ավտոբուսը Տամբովկա գյուղի բնակչությանը տրամադրել է Հայ Կաթողիկե եկեղեցին։ Եկեղեցու ներկայացուցչի խոսքով՝ ավտոբուսի աշխատանքի դադարեցման պատճառը մեքենայի վթարն է։ Նրա խոսքով՝ ավտոբուսը չի աշխատել նույնիսկ անցած ձմռանը՝ ռետինե անիվների փոխարինման անհրաժեշտության պատճառով։

Հարցին, թե այս տարի գյուղ տրանսպորտը կաշխատի՞, քաղաքապետարանի ներկայացուցիչը պատասխանեց, որ դեռ ոչ։