«Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցիչների քննություն` 2023. ինչ պետք է իմանալ

«Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցիչների քննություն` 2023. ինչ պետք է իմանալ

Վրաստանի հանրակրթական դպրոցի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցիչները կամ ուսուցիչ դառնալ ցանկացողները 2023 թվականին կրկին հնարավորություն ունեն մասնակցելու կարգավիճակի բարձրացման համար նախատեսված քննություններին:

«Ալիք Մեդիա»-ն ներկայացնում է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության համար նախատեսված քննության ծրագիրը:

Հարկ է նշել, որ առարկայի քննության ժամանակ ստուգվում է.

  • ազգային ուսումնական պլանի հիմնական պահանջների իմացությունը,
  • առարկայի ուսուցման համար պարտադիր լեզվաբանական և գրական նյութի իմացությունը,
  • ուսումնական գործընթացն ապահովելու համար գնահատման տարբեր մեթոդների կիրառումը,
  • անծանոթ տեքստն ըմբռնելու և վերլուծելու ունակությունը,
  • քննադատական մտածողության ունակությունը,
  • գրելու կուլտուրան։

Հայոց լեզվի հատվածը բաղկացած է հետևյալ մասերից.

  1. ներածություն,
  2. հնչյունաբանություն,
  3. ձևաբանություն,
  4. շարահյուսություն,
  5. բառագիտություն,
  6. ոճ և ոճաբանություն:

Գրականության հատվածը բաղկացած է հետևյալ մասերից.

  1. գրական տեքստը վերլուծելու համար պարտադիր գրականագիտական տերմինները,
  2. հայ գրականության զարգացման հիմնական փուլերը,
  3. հին և միջնադարյան հայ գրականություն,
  4. հայ նոր գրականություն,
  5. նորագույն շրջանի հայ գրականություն:

Քննության ժամանակ.

  • ուսուցիչը պետք է կարողանա հասկանալ քննությունների ծրագրով նախատեսված տեքստերը, որը ենթադրում է գեղարվեստական ստեղծագործություններում ներկայացված կերպարների, թեմաների ու գաղափարների, մոտիվների, առանձին երկխոսությունների, իրավիճակների, կոլիզիայի, ենթատեքստի էության և հերոսների վարքագծի դրդապատճառների համապատասխան ըմբռնում,
  • ուսուցիչը պետք է կարողանա հասկանալ բանաստեղծությունների իմաստային և զգացմունքային բովանդակությունը, ըմբռնել այլաբերությունը, էսսեական կամ գրականագիտական բնագրերը: Դրա համար անհրաժեշտ է հեղինակային փաստարկումները քննադատաբար վերլուծելու և գնահատելու ունակություն,
  • ուսուցիչը պետք է կարողանա հասնել տրամաբանական դատողության և քննարկվող
    հարցի վերաբերյալ արտահայտել սեփական դիրքորոշումը,
  • ուսուցչից պահանջվում է իմանալ գրական բնագրերում ներկայացված այս կամ այն դարաշրջանին յուրահատուկ գաղափարները կամ հիմնախնդիրները,
  • ուսուցիչը նաև պետք է ունենա մի կողմից՝ գրական գործընթացի վրա դարաշրջանի առանձնահատկությունների ազդեցությունը, իսկ մյուս կողմից՝ հասարակական գիտակցության վրա գեղարվեստական ստեղծագործության ազդեցությունն ընկալելու ունակություն,
  • ուսուցիչը պետք է կարողանա վերլուծել միևնույն դարաշրջանի տեքստերում նկարագրված հիմնախնդիրների ընդհանրություններն ու տարբերությունները (համեմատել միևնույն թեմաները, գաղափարները, հիմնախնդիրները և դրանց լուսաբանումները տարբեր դարաշրջանների տեքստերում),
  • ուսուցիչը պետք է կարողանա վերլուծել նման կամ միևնույն հիմնախնդիրը տարբեր երկրների կամ մշակույթների ներկայացուցիչների ստեղծագործություններում:

Նման պահանջները հաղթահարելու համար ուսուցչի մոտ պետք է զարգացած լինեն ստեղծագործական ինքնուրույն մտածողությունը, ստեղծագործության մասին քննադատական, տրամաբանական և փաստարկված դատողություններ անելու, գրական բնագրի հատվածների կամ գեղարվեստական տարբեր երկերի միջև եղած կապ սահմանելու ունակությունը:

Առարկայի քննության մանրամասներին տեղեկացեք հետևյալ հղմամբ:

Հիշեցնենք, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարության որոշմամբ` ոչ վրացալեզու (հայալեզու և ադրբեջանալեզու) դպրոցների լեզու և գրականություն առարկան դասավանդող ուսուցիչները 2022-ին առաջին անգամ առարկայի մասնագիտական քննություն  են հանձնել։aliq.ge