Կարգավիճակ ունեցող ուսուցիչների աշխատավարձը հունվարից կավելանա

Կարգավիճակ ունեցող ուսուցիչների աշխատավարձը հունվարից կավելանա

Վրաստանի հանրակրթական դպրոցում աշխատող և կարգավիճակ ունեցող ուսուցիչների աշխատավարձը հունվարից կավելանա:

Հարկ է նշել, որ այս պահին Վրաստանի հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների համար նախատեսված է երեք հիմնական կարգավիճակ՝ ավագ, առաջատար և մենթոր: 

Հունվարից այս կարգավիճակներն ունեցող ուսուցիչները կստանան հետևյալ չափի աշխատավարձ.

  • ավագ՝ 795 լարի,
  • առաջատար՝ 1 175 լարի,
  • մենթոր՝ 1 475 լարի:

Ընդգծենք, որ հանրակրթական դպրոցում աշխատող ուսուցիչները կարող են ունենալ վերոնշյալ կարգավիճակներից միայն մեկը: aliq.ge