Կաթնատու գյուղում նոր դպրոց կկառուցվի՞

Կաթնատու գյուղում նոր դպրոց կկառուցվի՞

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կաթնատու գյուղի հանրակրթական դպրոցը մի քանի ամիս է, ինչ փակ է։ Գիտելիքի համար աշակերտները գնում են հարեւան Մ.Խանչալի գյուղը, որը գտնվում է Կաթնատուից մոտ 3 կմ հեռավորության վրա։

Կաթնատուի դպրոցը ինամյա է։ X-XII դասարանների աշակերտները վաղուց սովորում են Մ.Խանչալիի կամ Նինոծմինդայի դպրոցներում, որտեղ հաճախում են իրենց հաշվին։ Մնացած 22 աշակերտները և 17 ուսուցիչները երկրորդ հերթափոխին են գնում Մ.Խանչալի գյուղ։ Սրա պատճառը դպրոցի վթարային իրավիճակն է։

Դպրոցի շենքի պատերին կան ճաքեր: Ըստ բնակչության՝ դա պայմանավորված է հաճախակի երկրաշարժերով։ Բացի այդ, կան բազմաթիվ այլ խնդիրներ, օրինակ, շենքի ներսում վթարային առաստաղը: Նինոծմինդայի կրթական ռեսուրս կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ դպրոցը հայտարարվել է վթարային և ժամանակավոր փակ։

Այս պահին աշակերտները և դպրոցի ողջ անձնակազմը գնում են Մ.Խանչալի գյուղ և վերադառնում նախարարության տրամադրած տրանսպորտով։ Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի 38 դպրոցներից 8-ը իննամյա են։ Դրանք Եֆրեմովկա, Սաղամո, Վլադիմիրովկա, Ռոդիոնովկա, Սպասովկա (հայկական), Ղաուրմա, Փ.Արագյալ և Կաթնատու գյուղի դպրոցներն են։ Ամեն տարի պետբյուջեից գումար է հատկացվում աշակերտներին այլ դպրոցներ տեղափոխելու համար։

Կաթնատու գյուղում նոր վայրում դպրոց կկառուցվի: Դպրոցի տնօրեն Սուրեն Մզիկյանի խոսքով՝ նախագիծն արդեն կազմված է, մնում է որոշել բյուջեն, որպեսզի պարզվի, թե ով է ֆինանսավորելու շինարարությունը։

Այս մասին ավելի մանրամասն զրուցեցինք դպրոցի տնօրենի հետ։

Radio NOR · სოფელ კათნატუში ახალი სკოლა აშენდება

Կրթական և գիտական ​​ենթակառուցվածքների գործակալությունը մրցույթ է հայտարարել Սամցխե-Ջավախքում մի շարք հանրակրթական դպրոցների շենքերի նախագծման/կառուցման համար՝ DB (Design Build) հայեցակարգով, որի համար հատկացվել է 54,416,333 լարի։ Փաստաթղթում չի նշվում, թե որ դպրոցների մասին է խոսքը։ Սակայն պետք է նախագիծ պատրաստել 30, 60, 90, 250, 300, 400, 650 աշակերտի համար նախատեսված դպրոցների համար։

Ռադիո NOR-ը կրթության նախարարություն է դիմել , թե այս նախագծով որ ուսումնական հաստատություններ են կառուցվելու, և արդյոք Կաթնատու գյուղի դպրոցը ներառվելու է ցուցակում։ Թե ինչ կլինի դպրոցի հին շենքի հետ, դեռ հայտնի չէ։