Վրաստանում կորոնավիրուսից 15-րդ մահն է արձանագրվել: Մահացած տարեց տղամարդը Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղից էր:
Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչ Վ.Բ.-ն կորոնավիրուսի պատճառով առաջացած բարդություններից Ռուսթավիի հիվանդանոցում մահացել է: Տղամարդը 82 տարեկան էր:
Կորոնավիրուսից մահացած տղամարդը 10 օր առաջ որդու հետ Հայաստանից էր եկել և անցնում էր կարանտինյան շրջանը: Կարանտինի ավարտին մնացել էր ընդամենը 4 օր: Սակայն նա հոսպիտալացվել էր արյան բարձր ճնշման և սրտի անբավարարության պատճառով:
«Կարանտինի ընթացքում նրա ճնշումը բարձրացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց: Տղամարդը 82 տարեկան էր, նա կարանտինում իր որդու հետ էր, 4 օր էր մնացել կարանտինի ավարտին», – ասաց Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանը:
Սահմանը հատելու և կարանտինի անցնելու պահին նրա վիճակը նորմալ է եղել: Վ.Բ.-ն բուժում էր ստանում Ռուսթավի քաղաքի հիվանդանոցներից մեկում:
Տղամարդուն բերել են գյուղ և հուղարկավորել:
Վրաստանի 82-ամյա քաղաքացի Վ.Բ.-ն դարձավ երկրում կորոնավիրուսից մահացած 15-րդ հիվանդը:
Նյութը թարգմանված է «პროდემოს” նախագծի շրջանակներում.tv9news.ge