Վթարային իրավիճակում գտնվող կամուրջ, բնակիչների ցանքատարածություններ և անասունների արոտավայրեր տանող վատ ճանապարհներ…
Սրանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղի բնակիչների հիմնական խնդիրներն են: Բնակիչների խոսքով՝ կամուրջը, որը հանդիսանում է անասունների համար հանդեր և գյուղատնտեսական տեխնիկայի համար ցանքատարածություններ տանող միակ ճանապարհը,շարքից դուրս է եկել: Կամուրջը ծածկված է փայտով, որն արդեն փտել է և փլվում երթևեկության ժամանակ: Կարևոր հիմնախնդիրներից է նաև գյուղի ճանապարհի քարքարոտ վիճակը, որը խոչընդոտում է բնակիչներին տրանսպորտով երթևեկել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Գարուշ Արզումանյան