ԹՊՀ ուսանող Ջիվան Մկրտչյանը տեղեկատվական հանդիպումներ է անցկացնում դպրոցներում

ԹՊՀ  ուսանող Ջիվան Մկրտչյանը տեղեկատվական  հանդիպումներ է անցկացնում  դպրոցներում

Ջիվան Մկրտչյանը, ով Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող է, տեղեկատվական հանդիպումներ է անցկացնում Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցների աշակերտների հետ:

Այս տարի լրանում է Թբիլիսիի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակը: Համալսարանը Ջիվան Մկրտչյանին ընտրել է որպես Ջավախքի ուսանող-դեսպան, որպեսզի տարածաշրջանի աշակերտությանը նա տեղեկացնի Թբիլիսիի պետական համալսարանի մասին, ծանոթացնի նրա ֆակուլտետների հետ, որը աշակերտներին անհրաժեշտ կլինի հետագայում մասնագիտության ընտրության հարցում:

Թբիլիսիի պետական համալսարանը /ԹՊՀ/ Կովկասյան տարածաշրջանում գործող ամենահին համալսարանն է։ Ստեղծվել է 1918 թվականին։ 1989թ.-ից այն կրում է իր հիմնադիր Իվանե Ջավախիշվիլիի անունը:

Համալսարանն ունի 7 ֆակուլտետ՝

Իրավաբանական
Տնտեսագիտական
Հումանիտար
Բժշկական
Սոցիալական-քաղաքական գիտությունների
Ճշգրիտ գիտությունների
Բնական գիտությունների

ԹՊՀ սերտ գիտակրթական կապեր ունի ՄԹ, Գերմանիայի, Իրանի, Իսպանիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի հետ։

Ջիվանի կարծիքով, նմանատիպ հանդիպումներրը կօգնեն աշակերտներին ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:

Ջիվանը արդեն հասցրել է տեղեկատվական հանդիպումներ անցկացնել Նինոծմինդա քաղաքի թիվ 1, 2, 3 դպրոցների, Գանձա գյուղի թիվ 2 դպրոցի, Փոկա, Փարվանա, Տամբովկա գյուղերի դպրոցների աշակերտության և Նինոծմինդա քաղաքի երիտասարդական կենտրոնի ակտիվիստների հետ:

Մանրամասների մասին լսեք Ջիվան Մկրրտչյանի հետ զրույցում.

Նյութը պատրաստեց Անահիտ Զալալյանը