MMA (խառը մենամարտեր) վարկածով չեմպիոն Արման Ծառուկյանը այցելել է հայրենի գյուղ Մեծ Արագյալ: Ապրիլի 4-ին գյուղի դպրոցի բակը սովորականից էլ ավելի մարդաշատ էր: Մունիցիպալիտետի ղեկավարությունը, ուսուցիչները, աշակերտները, Արմանի ընկերներն ու ծանոթները հավաքվել էին, որպեսզի դիմավորեին չեմպիոնին: Հանդիպման ժամանակ տեղի ունեցավ մեծարման արարողություն:
Արմանը 3 տարեկան հասակում տեղափոխվել է Ռուսաստանի Խաբարովսկ քաղաք: Նա փոքր հասակից սիրում է զբաղվել սպորտով:
Արմանը գյուղ էր ժամանել հոր՝ Նաիրի Ծառուկյանի հետ: Նրանք գյուղ էին եկել ոչ դատարկ ձեռքերով: Նրանք նվերներ տվեցին գյուղի դպրոցին և խոստացան, որ ապագայում դպրոցի համար կկառուցեն սանհանգույց:
Նաիրի Ծառուկյանը բազմաթիվ բարեգործական ակցիաներ է իրականացրել գյուղում: Այնպիսիք, ինչպիսիք են դպրոցի կոսմետիկ վերանորոգումը, դպրոցի դռներն ու պատուհանները, գյուղի հանդիսությունների տան վերանորոգումը, գերեզմանոցի ցանկապատումը և այլն:
Արմանը իր խոսքում նշեց, որ ինքը միշտ կապը պահում հայրենի գյուղի հետ, հաճախ է այցելում գյուղ և խոստացավ, որ ձգտի միշտ հաղթանակներ գրանցել և առաջ գնալ: Արմանը աշակերտներին հորդորեց զբաղվել սպորտով և առողջ կենսակերպ վարել:
21-ամյա Արմանը առաջին մարտը վարել է 18 տարեկանում և երեք տարվա մեջ 12 մարտ է վարել և ոչ մեկում պարտություն չի կրել:
Մանրամասները լսեք նյութում.
Բորիս Ղարսլյան