Մեծ և Փոքր Արագյալ գյուղերից 4 ընտանիքներ Նինոծմինդայի քաղաքապետարանից կստանան ֆինանսական փոխհատուցում:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին տեղացած հորդառատ անձրևից մեծապես տուժել էին Մեծ և Փոքր Արագյալ գյուղերի մի շարք ընտանիքներ:
Քաղաքապետարանի հատուկ հանձնաժողովի կողմից անցկացված մեկ շաբաթվա աշխատանքի արդյունքում գնահատվել են պատճառված վնասի չափերը և որոշում է կայացվել ֆինանսական փոխհատուցում տրամադրել 3 ընտանիքի Մեծ Արագյալ գյուղից և 1 ընտանիքի Փոքր Արագյալ գյուղից:
Որոշում է կայացվել տուժած ընտանիքներին ֆինանսական փոխհատուցում տրամադրել 4500 լարիի չափով: Այդ գումարը հատկացվելու է քաղաքապետարանի պահուստային ֆոնդից շինանյութի ձեռքբերման համար: Ձեռքբերված շինանյութով բետոնապատվելու և մանրահատակով է պատվելու անձրևաջրերի պատճառով բնակիչների տների փտած հատակը:
Գումարը տուժած բնակիչներին է տրվելու հաջորդ շաբաթ: Օգնություն են ստանալու Սոս Սանոսյանի ընտանիքը՝ 1500 լարի, Զուռնաջյան Գառնիկի ընտանիքը՝ 1500 լարի, Աղջոյան Մանյայի ընտանիքը՝ 1000 լարի, Ծառուկյան Հայաստանի ընտանիքը՝ 500 լարի:
Անիվարդ Մոսոյանի խոսքով, անձրևից տուժած ցանքատարածությունների վնասը անհնար է գնահատել և պատճառված վնասը համապատասխան կերպով փոխհատուցել:
Անահիտ Զալալյան