Արդեն 4-րդ օրն է Մեծ Խանչալի գյուղում խմելու ջրի ջրատարը վթարված է, և ջուրը հոսում է Կաթնատու գյուղ տանող ճանապարհով: Ջուրը քանդել է փողոցի խճապատ շերտը և մեծ ջրափոսեր են գոյացել:
Գյուղի բնակիչներից մեկը նշում է, որ իրավիճակը այսպիսին է արդեն 4 օր շարունակ, և ոչ մի միջոց չի ձեռնարկվել խնդրի լուծման ուղղությամբ: Նա պատմում է, որ ճանապարհն անանցանելի է դարձել, ամենուրեք ցեխ է, առանց այն էլ այդ ճանապարհը բարեկարգ չէր, ջուրն էլ ավելի է փչացրել այն:
Բնակիչները անձամբ փորձել են ինչ-որ կերպ կարգավորել հոսող ջրի ուղղությունը՝ փորելով փոքրիկ առվակ:
Գյուղի քաղաքապետի ներկայացուցիչ Արմեն Անանիկյանի խոսքով՝ Նինոծմինդա քաղաքի Ջրամատակարարող ընկերությանը արդեն իրազեկվել է խնդրի մասին և սպասում են, թե երբ նրանք կգան և կվերականգնեն ջրատարի բնականոն աշխատանքը:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց Մեծ Խանչալի գյուղի բնակիչ Սարգիս Ղարագուլյանը.
Բորիս Ղարսլյան