Հարավային և Հյուսիսային Կարոլինայի նահանգներում «Ֆլորենս» փոթորկի մոտենալու պատճառով, սկսվել է միլիոնավոր մարդկանց տարհանման գործողությունը: Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մակմաստերի հայտարարությամբ, Ատլանտյան օվկյանոսի ծովափնյա շրջանում սեփական տներից հեռանալու է մոտ մեկ միլիոն մարդ: Իսկ Հյուսիսային Կարոլինայից տարհանվել է մոտ 50 հազար մարդ:
«Ֆլորենս» փոթորկի պատճառով, արտակարգ իրավիճակ է հայտարարվել Վիրջինյա և Մերիլենդ նահանգներում: Աղետի ուժգնությունը հասնում է 5-րդ անվանակարգի: Դա նշանակում է, որ քամու արագությունը կարող է հասնել ժամում 220 կիլոմետրի: «Ֆլորենսը» այս տեղանքում վերջին 30 տարիների ընթացքում ամենահզորն է: Տեղական իշխանությունները մտահոգված են, որ աղետը հնարավոր է առաջացնի ջրհեղեղ:
«Ֆլորենս» փոթորկի մոտենալուն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Իր թվիթերի էջում նա գրել է, որ աղետի մասին զրուցել է նշված նահանգների նահանգապետերի հետ: Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ աղետի գոտում գտնվող տեղական իշխանությունները բնակչությանը օգնություն են ցուցաբերելու 24 ժամվա ընթացքում: 1tv.ge