Քանդված շենքերը

Քանդված շենքերը

Նինոծմինդա քաղաքի ազատութան  54 եւ 56 -րդ շենքերի բնակիչները դիմեցին NOR ռադիոկայանին` լուսաբանելու իրենց շենքերի վիճակը:

Բնակիչների խոսքով շենքերը գտնվում են շատ վատ վիճակում, վերանորոգման կարիք ունեն ինչպես կտուրնեը այնպես էլ միջանցքները:

Բնակիչները նշեցին. «Լավ կլիներ վերանորոգման հետ միասին արտաքինից նույնպես վերանորոգվեին շենքերը, քանի որ գտնվում են քաղաքի սկզբնամասում»:

Այս հարցի վերաբերյալ դիմեցինք Նինոծմինդայի ենթակառուցվածքների ծառայության պետ Ռուբեն Ղազարյանին:

Մեզ հետ զրույցում Ռուբեն Ղազարյանը ասաց. «Այս տարի նախագիծը կա, տենդերը հայտարարված է, աշխատանքները շուտով կսկսվեն տենդերը շահելուց հետո, նախատեսվում է այս տարի ավարտել շենքերի վերանորոգման աշխատանքները առնվազն մինչեւ սեպտեմբերի վերջ»:

Մանրամասները մեր նյութում.