Նինոծմինդայում անցկացվեց «Մեղուներ-հայերենը բոլորի համար» մրցույթը

Նինոծմինդայում անցկացվեց «Մեղուներ-հայերենը բոլորի համար» մրցույթը

Նոյեմբերի 24-ին առաջին անգամ Ջավախքում անցկացվեց «Մեղուներ-հայերենը բոլորի համար» մրցույթը: Նինոծմինդա քաղաքում այն անցկացվեց Կրթամշակութային երիտասարդական կենտրոնում, որին մանակցում էին 70 աշակերտներ մունիցիպալիտետի տարբեր դպրոցներից: Մինչ այս մրցույթն անցկացվում էր միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դպրոցների աշակերտների համար:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեին 3-12-րդ դասարանի բոլոր աշակերտները անկախ առաադիմությունից: Սակայն այս տարի որոշում է կայացվել Նինոծմինդայում մրցույթն անցկացնել 3-8-րդ դասարանցիների շրջանում:


Մրցույթն անցկացվեց 1 փուլով, հատկացված 75 րոպե ժամանակամիջոցում: Հարցերը հիմնականում տրամաբանական բնույթ էին կրում: «Եթե մենք մրցույթը հայտարարեինք բոլոր դպրոցների համար, ապա այդ դեպքում մասնակիցները ավելի շատ կլինեին և մեր շենքում հնարավոր չէր լինի տեղավորել երեխաներին, այդ պատճառով այս տարի մրցույթին մասնակցեցին Նինոծմինդա քաղաքի Կրթամշակութային կենտրոնի, Մեծ և Փոքր Խանչալիների և Սաթխայի աշակերտները»-նշեց մրցույթի պատասխանատու Կարինե Թադևոսյանը:

«Մեղուներ-հայերենը բոլորի համար» մրցույթը անցկացվում է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սկսած 2014թ.-ից:


Մրցույթի կազմակերպիչ ՛՛Այբ՛՛ հիմնադրամի կողմից անկախ ցուցաբերած արդյունքից աշակրտներին տրվեց վկայականներ, գրիչ և օրացույց, իսկ հաղթող աշակերտներին՝ հուշանվերներ:
Մրցույթն անցկացվել է նաև Ախալքալաքում: