Գորելովկայում ջրի բացակայության պատճառը վնասված ջրախողովակն էր / Տեսանյութ

Գորելովկայում ջրի բացակայության պատճառը վնասված ջրախողովակն էր / Տեսանյութ

Գորելովկայում ջրի բացակայության պատճառը հայտնաբերվել է, որը ավելի վաղ բողոքներ էր առաջացրել բնակիչների շրջանում:

Օրեր առաջ Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչները բնակիչների հետ միասին բարձրացան սար՝ ստուգելու ջրամատակարարման կենտրոնական գիծը:

Պարզվել է, որ ջրագիծը վնասվել է և տեղում մոտ 20 մետր լայնությամբ սառցե պատ է ձևավորվել:

Ըստ Գորելովկայի գյուղական համայնքի սակրեբուլոյի պատգամավոր Ասքանազ Մարկոսյանի. – «Մի քանի օր առաջ ջրավազանի ստուգման ընթացքում պարզվեց, որ մի տեղում խողովակը խցանված է, այն մաքրեցինք, բայց ամեն դեպքում ջուրը սակավ էր, այդ դեպքում որոշեցինք ստուգել կենտրոնական գծերը: Ստուգման արդյունքում հայտնաբերվեց սառցաբեկոր: Վնասվել է կենտրոնական ջրատարը, և հսկայական քանակությամբ ջուր է արտահոսում ոչ նպատակային: Դա արվել է հատուկ՝ իրավիճակի սրման համար, խողովակը հորատվել է ինչ-որ մեկի կողմից: Նոյեմբերին բոլոր ջրագծերը ստուգված են եղել, վնասներ և արտահոսքեր չեն եղել: Բայց ջրագիծը հատուկ վնասելու պատճառով գյուղում ջուր չի եղել»:

Նշված գյուղից, Նինոծմինդայի քաղաքապետարանի ներկայացուցիչ Լևոն Առաքելյանն ավելացրեց, որ խնդիրը շտկվել է և գյուղն ամբողջությամբ ապահովված է ջրով: Եվ այս պահին տներում առկա է խմելու ջուրը:

Գորելովկա գյուղում ջրի խնդրի ժամանակավոր լուծում

Ղեկավարությունը մատնանշեց Գորելովկա գյուղի բնակչներին հուզող խնդիրների լուծման ուղիները /տեսանյութ/

Գորելովկայի բնակիչները փակեցին կենտրոնական ճանապարհը