Նինոծմինդայում իրականացվում է դրամահավաք ի աջակցություն հայ զինվորների

Նինոծմինդայում իրականացվում է դրամահավաք ի աջակցություն հայ զինվորների

Նինոծմինդայի մունիցիպալիտետում սեպտեմբերի 29-ից մեկնարկել է դրամահավաք ի աջակցություն հայ զինվորներին, ովքեր կենաց ու մահու պայքար են մղում Լեռնային Ղարաբաղի համար:

Դրամահավաքը իրականացվում է ողջ մունիցիպալիտետի տարածքում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում լայնածավալ հարձակման էր անցել ողջ սահմանի երկայնքով, այդ թվում կրակ էր բացել մայրաքաղաք Ստեփանակերտի վրա:

Դրամահավաքին մասնակցել ցանկացողները կարող են հանգանակություն կատարել www.himnadram.org կայքէջում, ինչպես նաև դրամական փոխանցում կատարել Հայաստանի Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարին դրամի, դոլարի, ռուբլիի և եվրոյի տեսքով: