Սև ծովի ջուրը կվերահսկվի

Սև ծովի ջուրը կվերահսկվի

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հայտարարություն է տարածում Սև ծովում ջրի որակի մոնիտորինգի վերաբերյալ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Սև ծովի ջրի որակի մոնիտորինգ կիրականացվի ինը կայաններում տաս օրը մեկ, իսկ արդյունքները հանրությանը հայտնի կդառնան լաբորատոր ուսումնասիրությունների ավարտից անմիջապես հետո։

«Հասարակության բարձր հետաքրքրությունից ելնելով Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական ազգային գործակալությունը տաս օրը մեկ ինը կայաններում վերահսկելու է Սև ծովի ջրի որակը: Հետազոտության արդյունքում կորոշվեն ծովի ջրի հիմնական ֆիզիկաքիմիական պարամետրերը, ներառյալ աղիությունը, ինչպես նաև կենսագեն տարրերն ու այլ ցուցանիշները: Վերցված նմուշները վերլուծության կուղարկվեն Շրջակա միջավայրի ազգային գործակալության մթնոլորտային օդի, ջրի և հողի անալիզի լաբորատորիա, որը լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին և չափանիշներին։ Լաբորատորիան հագեցած է բարձր ճշգրտության վերլուծական գործիքներով և հավատարմագրված է ISO 17025 ստանդարտով: Ստացված արդյունքները հանրությանը կներկայացվեն լաբորատոր հետազոտությունների ավարտից անմիջապես հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ: