Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Սամցխե-Ջավախեթիում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա։ Հունիսի 27-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը կլինի 22, գիշերը՝ 16 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 21, գիշերը՝ 15, Ադիգենում ցերեկը սպասվում է 21, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։
Ախալքալաքում ցերեկը կլինի 18, գիշերը՝ 10, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 16, գիշերը՝ 10 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի արևային եղանակ: tv9news.ge
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։