Մոսկվայից արտասահմանյան չվերթների գները կայունացել են շաբաթ օրվա կտրուկ բարձրացումից հետո։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։
«Արտասահմանյան տոմսերի արժեքը նախորդ օրվա թանկացումից հետո վերադարձել է նորմայի սահմաններ: Կան նաև չափազանց ցածր ուղեվարձեր այսօրվա և վաղվա համար: Իսկ Թբիլիսի և Բելգրադ ուղևորվելը շատ թանկ և անհարմար է: Մյուս դեպքերում ուղեվարձերը սովորական են,-ասվում է հաղորդագրությունում։
Այսպես, կիրակի օրը Մոսկվայից դեպի Դուբայ Emirates-ի չվերթի (ուղեբեռով) արժեքը կազմում է 48000 ռուբլի։ Երկուշաբթի օրը Pobeda Airlines-ի ուղիղ չվերթի արժեքը (առանց ուղեբեռի) կազմում է 20,5 հազար ռուբլի։
Հունիսի 25-ին «Աերոֆլոտ»-ի երեկոյան չվերթը դեպի Ստամբուլ առանց ուղեբեռի արժե 25000 ռուբլի, մինչդեռ հաջորդ շաբաթ «Պոբեդայի» հետ կարելի է թռնել 13.500 ռուբլով, նշել են ասոցիացիայից:
Կիրակի օրը դեպի Երևան թռիչքի արժեքը՝ Սոչիում վայրէջքով (առանց ուղեբեռի) կազմում է 25,6 հազար ռուբլի։ Հաջորդ շաբաթ դեպի Հայաստանի մայրաքաղաք ուղիղ չվերթների տոմսերի գները սկսվում են 29,3 հազար ռուբլուց։
«Աերոֆլոտ»-ի այսօր երեկոյան Մոսկվա-Աստանա չվերթի տոմսի արժեքը 7,5 հազար ռուբլի է։ tv9news.ge