Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն (Վրաստանի սահման-խմբ.) հատվածում սահմանափակումներ են գործում:
Հաղորդագրության համաձայն՝ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածի մոտ 53-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում (մոտ 150 քմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է:
Ըստ հաղորդագրության՝ երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով: aliq.ge