Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների մեծամասնությունը անտեղյակ է Վրաստանի Սահմանադրության մեջ սպասվելիք հերթական փոփոխությունների մասին:
Վրաստանի խորհրդարանը սկսել է աշխատանքը պետական սահմանադրական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ, որը հերթական փոփոխություններն է պատրաստելու երկրի գլխավոր օրենքի համար:
Նախնական տեղեկատվության համաձայն` հիմնական փոփոխությունները վերաբերելու են նախագահի ինստիտուտին:
Ըստ այդ փոփոխությունների` Վրաստանի նախագահը դառնում է խորհրդանշական պաշտոնյա, որին ընտրելու է խորհրդարանը, որին հեշտ է լինելու պաշտոնից ազատել, եթե նա հանկարծ դեմ գնա մեծամասնության կարծիքին, ինչպես նաև հնարավոր կլինի զրկել նրան հանրաքվե հայտարարելու միանձնյա իրավունքից:
Ռադիո Նորը հարցում անցկացրեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների շրջանում տեղեկանալու համար արդյոք բնակիչները տեղյակ են սպասվող սահմանադրական փոփոխություններին: Մեր այն հարցին, թե ձեր կարծիքով նախագահին պետք է ժողովուրդը ընտրի, թե խորհրդարանը, հարցվածներից շատերը պատասխանեցին, որ միևնույն է Սահմանադրությունը փոխելու են այնպես ինչպես իրենք կկամենան, իսկ բնակչության կարծիքը ոչինչ չի որոշում:
Հարցման մանրամասները լսեք մեր նյութում.