
Երկուշաբթի առավոտյան ոսկու գինն աճում է դոլարի թուլացման եւ ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազման ֆոնին, վկայում են գործարքների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը բարձրանում է 6,15 դոլարով կամ 0,32 տոկոսով՝ հասնելով 1935,75 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 1,85 տոկոսով՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց 22,767 դոլարի։ tv9news.ge