
Երկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները փոքր-ինչ բարձրանում են, սակայն մեկ բարելի գինը շարունակում է ցածր մնալ 75 դոլարի նշագծից։ Ինչպես վկայում են գործարքների տվյալները եւ փորձագետների մեկնաբանությունները ներդրողները գնահատում են Ռուսաստանից ստացվող լուրերը:
Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճում է 0,2 տոկոսով՝ հասնելով 74,16 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսներինը՝ 0,17 տոկոսով՝ հասնելով 69,3 դոլարի։ news.am