Նինոծմինդա քաղաքում թափառող շների հարցը դեռևս չլուծված է մնում

Նինոծմինդա քաղաքում թափառող շների հարցը դեռևս չլուծված է մնում

Նինոծմինդա քաղաքի բնակիչների համար օրեցօր էլ ավելի դժվարին է դառնում փողոցներով անցնել, որի պատճառը թափառող շների մեծ քանակն է:

Թափառող շների խնդիրը հատկապես ավելի շատ է հուզում փոքր երեխաների ծնողներին, քանի որ փոքր երեխաները միայնակ ոչինչ չեն կարող անել, եթե հանդիպեն այդ շներին:

“Քաղաքի կենտրոնում գտնվող հին առևտրի կենտրոնի շենքի մոտ մշտապես թափառող շների մի ոհմակ է ապրում”,- մեզ պատմեց բնակիչներից մեկը:
Քանի դեռ գործում է օրենսդրությունը, այդ շները դեռ թափառելու են քաղաքով մեկ, միակ ելքըը մնում է խորհուրդ տալ բնակիչներին լինել ուշադիր և զգույշ:

Հիշեցնենք, որ Վրաստանի օրենսդրությունը արգելում է մարդկանց դաժան վարվել կենդանիների հետ:

Նոր ռադիոն մի քանի անգամ անդրադարձել է այս խնդրին, բայց դեռևս այս խնդրի համար լուծում չկա:

Մեր լրագրողի տեսախցիկը ֆիքսել է այդ թափառող շներից մի քանիսին.

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting