ԱՄՆ-ի հարավ-արևմտյան մասում տեղի ունեցած տորնադոյի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, տասնյակ տներ վնասվել են, գրում է Reuters-ը։
Ազգային եղանակային ծառայությունը հայտնել է, որ կիրակի կեսօրին Ինդիանայի կենտրոնում մի քանի տորնադո է գրանցվել:
Ըստ Reuters-ի՝ տեղական լրատվամիջոցների կադրերում երեւում է, թե ինչպես են ընկած ծառերը փակում ճանապարհները և վնասում տները: Պաշտոնյաները հայտնել են, որ ուժեղ կարկուտ է գրանցվել նաև Ինդիանայում և հարակից նահանգներում:
Ինդիանայի կենտրոնում ստեղծվել են շտապ օգնության ապաստարաններ նրանց համար, ում տները վնասվել և ավերվել են:
Լրատվամիջոցների տվյալներով՝ աղետի պատճառով ԱՄՆ-ի միջինարևմտյան և հարավային շրջաններում հոսանքազրկված է մոտ կես միլիոն բաժանորդ։ 1tv.ge