
Բելառուսը ստացել է ռուսական գազի ամենացածր գինն աշխարհում, հայտարարել է ՌԴ-ում Բելառուսի դեսպան Դմիտրի Կրուտոյը՝ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ այս որոշումը կայացրել է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այն հաստատվել է «Գազպրոմի» հետ մինչև 2031 թվականը կնքված պայմանագրով։
Այժմ Բելառուսը հազար խորանարդ մետր գազի դիմաց վճարում է 128,52 դոլար։ Երկու երկրների նախագահները պայմանավորվել են չփոխել այս գինը ևս երեք տարի, հավելել է Կրուտոյը։
Բացի դրանից, Միութենական պետությունում գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագրի նախագծերը սահմանելուց հետո Ռուսաստանը և Բելառուսը համաձայնագիր կստորագրեն էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի մասին։ Կրուտոյի խոսքով՝ այն «մեծ հաշվով արդեն պատրաստ է»։ shantnews.am