
Վրաստանի կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել դեղերի և դեղագործական գործունեության մասին օրենքում, դա պարզ է դառնում կառավարության վարչակազմի տարածած տեղեկատվությունից։
Փոփոխությունների արդյունքում պետությունը կկարողանա նորարարական դեղամիջոցներ ձեռք բերել առանց մրցույթի, անմիջապես արտադրողի հետ բանակցելով։ Խոսքն այնպիսի դեղերի մասին է, որոնք պետությունը գնում է բժշկական տարբեր ծրագրերի շրջանակներում։