Նինոծմինդայի մունիցիպալիտետում հունիսի 27 -ին մեկնարկեց «Սիրողական լիգա» (მოყვარულთა ლიგა), ֆուտբոլային առաջնությունը, որտեղ մասնակցում են շրջանի թվով 8 թիմեր:
Այսօր` հունիսի 27 -ին, ժամը 12:00 -ին Վլադիմիր եւ Գայոս եղբայրների անունը կրող խաղադաշտում տեղի ունեցավ առաջին հանդիպումը Հեշտիա եւ Գանձայի թիմերի միջեւ, որտեղ Գանձայի թիմը հաղթեց եւ անցավ հաջորդ փուլ:
Դրանից հետո, Թորիյաի թիմը մրցեց Մեծ Խանչալիի հետ եւ հաղթելով անցավ հաջորդ փուլ:
Նինոծմինդայի քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Սիրողական լիգայի խաղերը Նինոծմինդայում անցկացվում է արդեն 4 տարի է: Այս տարի մասնակցում են 8 թիմեր՝ Գանձա, Հեշտիա, Թորիա, Ժդանովական, Մեծ Արագյալ, Գոնդուրա, Մեծ Խանչալի եւ այլն: Սիրողական լիգայի առաջնությունը կազմված է երեք փուլից՝ առաջինը անցկացվում է Նինոծմինդայի թիմերի միջեւ որտեղ հաղթող թիմը կանցնի արդեն 2 -րդ փուլ, եւ կմեկնի տարածաշրջանային առաջնությանը մասնակցելու: 3 -րդ փուլը արդեն տեղի կունենա Թբիլիսիում»։
Թե, որ թիմը կդառնա հաղթող եւ կշարունակի խաղերը արդեն տարածաշրջանային առաջնությունում՝ NOR ռադիոկայանը ընթացքում կանդրադառնա:
Մանրամասները՝ ձայնագրությունում.